Ուրբաթ երեկոյան Փաիզի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել, լուրեր կան մի շարք զոհերի մասին, հաղորդում է ֆրանսիական հեռուստատեսությունը:
«Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդմամբ, պայթյուն է տեղի ունեցել նաև Փարիզի կենտրոնական մարզադաշտում` ֆուտբոլի Ֆրանսիա – Գերմանիա հանդիպման ժամանակ, ինչից հետո անվտանգության ծառայությունները հապշտապ էվակուացրել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Հաղորդվում է նաև համերգային համալիրում հնչած կրակոցների մասին. կան տեղեկություններ մինչև 18 զոհերի, պատանդների մասին:
Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք այս միջադեպերը կապ ունեն ահաբեկչության հետ:
«Ազատությունը» հետևում է զարգացումներին, մանրամասներն` այստեղ: