Տաջիկստանի իշխանությունները ձերբակալել են ռուս սպայի: Մայրաքաղաք Դուշանբեի մոտակայքում տեղակայված ոուսական ռազմակայանում ծառայող 26-ամյա Իվան Շերբակովը կասկածվում է երիտասարդ կնոջ սպանության մեջ:
Սա Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված առաջին նման դեպքը չէ: Ռազմակայանի ռուս զինծառայողները անցած տարի սպանել էին տաքսու վարորդի: Մի քանի ամիս առաջ դատարանը 13 և 17 տարվա ազատազրկման դատապարտեց սպանության համար մեղավոր ճանաչված զինվորներին: