«Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման հետաքննությանը զուգահեռ, Ռուսաստանը շարունակում է տարհանել Եգիպտոսի հանգստավայրերում գտնվող իր քաղաքացիներին: Վերջին 24 ժամերին Շարմ էլ-Շեյխից և Հուրգադայից տարհանված ռուսաստանցիների քանակը հասել է 11 հազարի:
Այս օրերին Եգիպտոսում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը հասնում էր 80 հազարի: