Մատչելիության հղումներ

Պակիստանում գործարանի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է 44-ի


Պակիստան - Փրկարարները փլատակներից դուրս են բերում մարդկանց, Լահոր, 4-ը նոյեմբերի, 2015թ․
Պակիստան - Փրկարարները փլատակներից դուրս են բերում մարդկանց, Լահոր, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Նոյեմբերի 4-ին Պակիստանի Լահոր քաղաքի մերձակայքում գտնվող գործարանի տանիքի փլուզման պատճառով զոհերի թիվը հասել է 44-ի:

«Ֆրանսպրես»-ի հետ զրույցում Լահորի ադմինիստրացիան ներկայացնող Մուհամմադ Ուսմանը ասել է, որ գործարանի տարածքում փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն «հրաշքով» փրկվածների հայտնաբերելու հավանականությունը փոքր է:

Փլուզման պահին գործարանում 150 մարդ է գտնվել, առայժմ հստակ չէ, թե նրանցից քանիսին է հաջողվել դուրս բերել:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքը վթարային էր դարձել անցած ամիս տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG