Առնվազն 17 մարդ զոհվել, 150-ը փլատակների տակ է մնացել Պակիստանի Լահոր քաղաքի մերձակայքում գտնվող գործարանի տանիքի փլուզման պատճառով:
Փրկարարները արդեն փլատակներից դուրս են բերել շուրջ 100 մարդու, 70-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքը վթարային էր դարձել անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Կառավարությունում, սակայն, վաղ են համարում խոսել փլուզման պատճառների մասին: