Ռուսաստանը ծանր զինտեխնիկա է կիրառում Սիրիայում՝ աջակցելով կառավարական ուժերին ապստամբների դեմ պայքարում: Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի պնդմամբ՝ Մոսկվայի օդային արշավը Սիրիայում օրական 2-4 միլիոն դոլար է արժենում:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի մեկնաբանմամբ՝ այդ միջոցները ծախսվում են քաղաքացիական հատվածները ռմբահարելու համար, ինչը, ըստ նրա, անբարոյական է:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական զինուժի թվակազմը Սիրիայում հասնում է 4 հազարի: