Վանաձորում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի իրազեկման երթը մեկնարկեց ոստիկանների հետ ընդհարումներով։
Լոռու մարզկենտրոնի Արցախ պուրակում հանրահավաքից հետո «Նոր Հայաստան»-ը որոշեց իրազեկման երթ անցկացնել ու վանաձորցիներին տեղեկացնել դեկտեմբերի 1-ին Երևանում նախատեսվող հանրահավաքի մասին։
Երթի ընթացքում ոստիկանները հորդորեցին ցուցարարներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից։ Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցավ հրմշտոց։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց ոստիկաններին չխոչընդոտել խաղաղ երթը, քանի որ քարոզարշավի շրջան է։
Մանրամասները տե՛ս այստեղ