Միացյալ Նահանգները հայտարարել է՝ Իրանին առաջին անգամ հրավիրում են մասնակցելու սիրիական ճգնաժամի հաղթահարմանը նվիրված միջազգային կոնֆերանսի: «Մեզ համար կարևոր է, որ առանցքային գործընկերները մասնակցեն քննարկմանը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կընդլայնի իր ռազմաօդային գործողությունները Սիրիայում՝ կիրառելով ամերիկյան և կոալիցիոն լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ ու օդային ծանր տեխնիկա։