Մատչելիության հղումներ

Մարվել է քիմպրոմցիների աշխատավարձի երկու ամսվա պարտքը


Քիմպրոմցիների ցույցը Վանաձորում, արխիվ
Քիմպրոմցիների ցույցը Վանաձորում, արխիվ

Մարվել է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողների աշխատավարձի երկու ամսվա պարտքը։ Այդ մասին տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։

«Դա հնարավոր է դարձել ձեռնարկության մնացորդային ապրանքային միջոցների վաճառքից գոյացած գումարների հաշվին։ Աշխատավարձի մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը։ Այդ ընթացքում կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի վերաբերյալ և կնախապատրաստվեն առաջարկություններ՝ կառավարություն ներկայացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը նշում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գործարանի բաժնետերերի հետ համատեղ սկսել է միջոցներ ձեռնարկել ձեռնարկության աշխատողների աշխատավարձերի կուտակված պարտքերը մարելու ուղղությամբ։

Նախարարությունը նշում է, որ ընկերությունը հոկտեմբերի1-ի դրությամբ աշխատավարձերի գծով ունի չվճարված 10 ամսվա պարտք, որը կազմում է ընդհանուր առմամբ 337,1 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ քիպրոմցիներն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում Լոռու մարզպետարանի առջև՝ պահանջելով իրենց 9-10 ամիսների աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG