Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել առաջիկա սահմանադրական հանրաքվեի մասնակիցների ցուցակների ճշգրտման, հաշվառման տվյալների իսկության և համապատասխանության ստուգման, ցուցակներից մահացածների տվյալների դուրսբերման աշխատանքները և պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ:
Նման հանձնարարական տրվել է այսօր Անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը ներկայացրել է վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Խորհրդակցության ընթացքում կազմակերպչական և ծառայողական խնդիրների հետ քննարկվել է նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին նախապատրաստվելու հարցը: