Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ երկրի իրավապահներին հաջողվել է պարզել հոկտեմբերի 10-ին Անկարայում մոտ հարյուր մարդու կյանք խլած երկու պայթյուններից մեկի հեղինակի ինքնությունը:
ԴՆԹ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինքնասպան ահաբեկիչներից մեկը Ադիյաման քաղաքի բնակիչ՝ «Իսլամական պետություն» խմբավորման համակիր Էմրե Յունուս Ալագյոզն է:
Նրա հարազատ եղբայրը, ի դեպ, ըստ թուրքական դատախազության, ևս ինքնասպան ահաբեկիչ էր: Նա հուլիսին Սուրուչ քաղաքում իրականացված՝ ավելի քան 30 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման հեղինակն էր: