BBC-ի փոխանցմամբ՝ Պենտագոնում ասել են, որ ամերիկյան զինուժը միտումնավոր է ռմբակոծել հիվանդանոցը Աֆղանստանի Կունդուզ քաղաքում։
Ամերիկյան զորքերը պատրաստվում էին շենքի ներսը զննել ու չգիտեին, որ ներսում բժշկական կազմակերպություն է գործում, ասել է Պենտագոնից կապիտան Ջեֆ Դենիսը։
Ռմբակոծության հետևանքով, հիշեցնենք, զոհվել է 22 մարդ, այդ թվում և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները։