«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Աֆղանստանի Կունդուզ քաղաքում՝ կասկածներից հետո, թե ԱՄՆ-ի օդուժն է հարվածներ հասցրել հիվանդանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել։
Բժշկական բարեգործական կազմակերպությունը նաև անկախ հետաքննության կոչ է արել՝ կատարվածը բնութագրելով որպես ռազմական հանցագործություն։