Թուրքիայի զինված ուժերի տեսչական խումբը Հայաստանի զինված ուժերում ստուգումներ կանցկացնի։ Խումբը Հայաստան կժամանի հոկտեմբերի 11-ին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նման այցելություն եղել է նաև նախորդ տարի։ Այս տարի խումբը կազմված կլինի 6 զինվորականներից, որոնց թվում թերևս 2-ը կլինեն այլազգիներ։
Այցելությունը լինելու է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում։