Մատչելիության հղումներ

Ըստ CNN-ի աղբյուրների՝ ռուսական հրթիռներից 4-ը ընկել են Իրանում․ Մոսկվան և Թեհրանը հերքում են


Կասպից ծովում ռուսական ռազմանավերից արձակված հրթիռները, 7-ը հոկտեմբերի, 2015թ․
Կասպից ծովում ռուսական ռազմանավերից արձակված հրթիռները, 7-ը հոկտեմբերի, 2015թ․

Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ուղղված ռուսական հրթիռներից մի քանիսը ընկել են Իրանի վրա, CNN-ին ասել են ամերիկացի երկու անանուն պաշտոնյաներ:

Ըստ ամերիկյան զինվորականների դիտարկումների ու հետախուզական տվյալների, առնվազն չորս հրթիռ է ընկել Իրանի տարածքում, սակայն ընկնելու վայրը հայտի չէ։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի պաշտպանության նախարարությունները, սակայն, հերքել են այդ տեղեկատվությունը, փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Ի տարբերություն CNN-ի, մենք չենք պատմում անանուն աղբյուրներ վկայակոչելով, այլ ցույց ենք տալիս մեր հրթիռների արձակումը և դրանց խոցած թիրախները գործնականում իրական ժամանակի ռեժիմում», - հայտարարել է, մասնավորապես, Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG