Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայում իրականացված մարտական թռիչքներից մեկի ժամանակ ռուսական օդանավերից մեկը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք:
«Թուրքական օդուժի երկու F-16 կործանիչներ ստիպել են ռուսական օդանավին լքել երկրի տարածքը», - նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Միջադեպի առթիվ թուրքական դիվանագիտական գերատեսչություն է հրավիրվել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: «Միջադեպի կրկնության դեպքում Ռուսաստանն է կրելու հնարավոր անցանկալի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը», - դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցիչները: