Մատչելիության հղումներ

ԱԺ շենքի մոտից բերման է ենթարկվել 21 մարդ


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, 5-ը հոկտեմբերի, 2015թ․
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, 5-ը հոկտեմբերի, 2015թ․

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Ազգային ժողովի շենքի մոտից բերման է ենթարկվել 21 մարդ, բոլոր բերման ենթարկվածներին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը փորձում էր թույլ չտալ Ազգային ժողովի շենքի ցանկապատին ամրացնել կամ դրա մոտ պահել «Ո՛չ» գրությամբ պաստառներ, ցուցարարները չենթարկվեցին, ինչը քաշքշուկի պատճառ դարձավ:

Ոստիկանները, ի վերջո, ցանկապատից ուժով հեռացրեցին ակցիայի մասնակիցներին ու բերման ենթարկեցին ակտիվիստներին։

Հիշեցնենք, սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը բողքի ակցիա է անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Խորհրդարանում ընթանում է հերթական քառօրյան, և քվեարկության կդրվի սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տեքստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG