Այսօր Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները «նորմանդական քառյակի» ձևաչափով հանդիպում են Փարիզում։
Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ աշխատանքային ծրագիրը մեկնարկում է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումով։ Նախքան ուկրաինական ճգնաժամի հարցի քննարկումը, Ֆրանսուա Օլանդը Վլադիմիր Պուտնի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում, ապա՝ ֆրանս-ռուսական հարաբերությունները։
Օլանդ-Պուտին բանակցություններից հետո կսկսվի Պուտին-Մերկել հանդիպումը։