Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հնարավոր է՝ ուսումնասիրեն Սավչենկոյին արտահանձնելու խնդրանքը


Նադեժդա Սավչենկոն դատարանում
Նադեժդա Սավչենկոն դատարանում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը առաջին անգամ հայտարարել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին արտահանձնելու խնդրանքը ուսումնասիրելու պատրաստակամության մասին։

Русская служба новостей-իաղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչությունում Սավչենկոյին Ուկրաինային արտահանձնելու հարցը հնարավոր է քննարկեն, եթե Կիևը ընդունի ռուսական արդարադատության որոշումները և երաշխավորի Սավչենկոյի՝ հայրենիքում պատժի կրումը։ Արտահանձնման հարցը կքննարկվի միայն ռուսական դատարանի որոշումից հետո։ Այդ ժամանակ Սավչենկոյի փաստաբանները հնարավորություն կունենան արտահանձնելու մասին խնդրանք ներկայացնել, պարզաբանել են ՌԴ արդարադատության նախարարությունից։

Սավչենկոյի պաշտպանական կողմը, արձագանքելով արտահանձնման գաղափարին, հայտարարել է.- «ՌԴ արդարադատության նախարարության հայտարարությունը վկայում է մի շատ կարևոր հանգամանքի մասին: Սավչենկոյի պաշտպանական կողմը ամբողջությամբ ապացուցել է Նադեժդայի անմեղությունը։ Այդ պատճառով էլ նեղվում են»։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը։

Հիշեցնենք, Նադեժդա Սավչենկոն կալանավորվել է անցյալ տարվա հուլիսին: Նա մեղադրվում է երկու ռուս լրագրողների սպանության, նաև սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուկրաինացի օդաչուին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սավչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը որակում է քաղաքական: Նա հերքում է դատախազության պնդումները՝ հիմնավորելով, որ ռուս լրագրողները սպանվել են այն ժամանակ, երբ իրեն արդեն ուժով տեղափոխել են ռուսական տարածք: Իրեն բռնությամբ տեղափոխելու վերաբերյալ պնդումներով Սավչենկոն հերքում է նաև սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG