Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազությունը խուզարկել է լրագրող Իսլամ Շիխալիզաձեի բնակարանը


Իսլամ Շիխալիզաձե, արխիվ
Իսլամ Շիխալիզաձե, արխիվ

Երեկ Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գլխավոր վարչությունը խուզարկություն է կատարել «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրող Իսլամ Շիխալիզաձեի (Շիխալի) բնակարանում: Լրագրողը խուզարկության պահին տանը չի եղել:

Ավելի քան երեք ժամ տևած խուզարկությունից հետո վարչության աշխատակիցները առգրավել են լրագրողի համակարգիչը, տեսախցիկը, հիշողության քարտը, բարձրախոսը, հեռախոսը և փաստաթղթերը: «​Մնացած բոլոր իրերս ցրել են սենյակով մեկ: Խուզարկության ժամանակ տանը եղել է իմ գործընկերը՝ Օրհան Ռուստամզադեն: Նրան տարել են հարցաքննության: Հարցրել են Meydan TV-ի գործունեության, Մինգեչաուր քաղաքում տեղի ունեցած դեպքերի և իմ գործունեության մասին», - ասել է լրագրողը՝ նշելով, որ ընկերոջ միջոցով իրեն վաղն առավոտյան հրավիրել են վարչություն:

Ավելի վաղ խուզարկություն էր իրականացվել լրագրող Ջավիդ Աբդուլաևի բնակարանում: Նա համագործակցում է Meydan TV-ի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG