Մատչելիության հղումներ

Ադրբեջանում տեղի ունեցած բախումների կապակցությամբ 15 մարդ է ձերբակալվել


Ադրբեջան -- Ոստիկանությունը պատրաստվում է ցրել բողոքի ցույցը Մինգեչաուրում, 22-ը օգոստոսի, 2015թ․
Ադրբեջան -- Ոստիկանությունը պատրաստվում է ցրել բողոքի ցույցը Մինգեչաուրում, 22-ը օգոստոսի, 2015թ․

Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում առնվազն 15 մարդ է ձերբակալվել ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ:

Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, որոնց ընթացքում 4 ոստիկան վիրավորվել է:

Ինքնաբուխ բողոքի երթերը սկսվեցին այն բանից հետո, երբ տեղի ոստիկանական բաժանմունքում մահացավ 27-ամյա Բահրուզ Հաջիևը:

Ըստ ոստիկանության վարկածի, նա պատուհանից ցած է նետվել հարցաքննության ժամանակ: Հաղորդվում է, որ նա հարցաքննվում էր թմրանյութերի վաճառքով զբաղվելու կասկածանքով: Սակայն մահացած երիտասարդների հարազատները պնդում են, որ ոստիկանները նրան տանջամահ են արել, որից հետո նրա մարմինը պատուհանից ցած են նետել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG