Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մոսկվա այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իսրայելը համաձայնել են համակարգել մարտական գործողությունները Սիրիայի շուրջ՝ խուսափելու համար պատահական փոխհրաձգություններից ու փոխադարձ գնդակոծումներից։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել էր, որ Ռուսաստանի գործողությունները Մերձավոր Արևելքում միշտ կլինեն պատասխանատու։