Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Երեկ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։