Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկի հետ


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Երեկ երեկոյան պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:

Տոնոյանն ու Կասպշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպանին տեղեկացրեց նաև սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմ ինտեսիվ կերպով խախտում է հրադադարի ռեժիմը՝ հայ դիքրապահների ուղղությամբ կրակելով ականանետերից, նռնականետերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG