Մատչելիության հղումներ

Մատվիենկոն ԱՄՆ-ի կողմից ՌԴ խորհրդարանականների դեմ սահմանած պատժամիջոցներն ապօրինի է անվանում


Վալենտինա Մատվիենկո, արխիվ
Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի Դաշնային ժողովի (ԴԺ) Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՄՆ իշխանությունների կողմից ռուսաստանցի խորհրդարանականների դեմ սահմանած պատժամիջոցներն անվանել է ապօրինի և միջազգային իրավունքի, ժողովրդավարության սկզբունքները և խոսքի ազատության նորմերը խախտող։

Վալենտինա Մատվիենկոյի տեսաուղերձը ցուցադրվել է երկուշաբթի օրը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում, որտեղ ընթանում է Միջխորհրդարանական միության համաժողովը։ Մատվիենկոն ռուսական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախատեսված Միջխորհրդարանական միության նիստին։ Սակայն ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում հայտնված Մատվիենկոյին տրամադրել է սահմանափակումներով վիզա։

Այդ վիզան թույլ է տալիս գտնվել միայն Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ Նման վիզաներ Միացյալ Նահանգները նախկինում տալիս էր, օրինակ, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին կամ աֆրիկյան երկրների դիկտատորներին։ Ռուսաստանի պատվիրակությունը այս որոշման պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ում անցկացվելիք միջխորհրդարանական գագաթաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG