Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պատգամավորները պահանջում են համաչափ պատասխան տալ ամերիկացիներին


Վալենտինա Մատվիենկո, արխիվ
Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Վաշինգտոնը մուտքի սահամանփակ վիզա է տրամադրել Վալենտինա Մատվիենկոյին։

Ռուսաստանի Դաշնային ժողովի (ԴԺ) Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԱՄՆ-ի մուտքի սահմանափակ վիզա տրամադրելու մասին Վաշինգտոնի որոշումը զայրացրել է ռուսաստանցի պատգամավորներին։ Նրանք պահանջում են համաչափ պատասխան տալ ամերիկացիներին։

Ռուսաստանի պատվիրակությունը այս որոշման պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ում անցկացվելիք միջխորհրդարանական գագաթաժողովին։ Այդ վիզան թույլ է տալիս գտնվել միայն Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։

Նման վիզաներ Միացյալ Նահանգները նախկինում տալիս էր, օրինակ, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին կամ աֆրիկյան երկրների դիկտատորներին։ Քանի որ Մատվիենկոն ներառված է ամերիկացիների «սև սուցակում», նրան նման վիզ են տրամադրել։

Ռուսաստանցի պատգամավորները, ի պատասխան, տարբեր միջոցներ են առաջարկում, օրինակ, արգելել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի մուտքը Ռուսաստան, կամ արգելել ամերիկացի դիտորդների մուտքը ռուսական ռազմական օբյեկտներ։

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակը նպատակահարմար չի համարում, որպեսզի Միացյալ Նահանգների տարածքում տեղակայվեն միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ։

Հիշեցնենք, ավելի վաղ Ֆինլանդիան հրաժարվել էր մուտքի վիզա տրամադրել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, ով պետք է մասնակցեր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG