Մատչելիության հղումներ

Ռուս զինծառայողը դանակով հարձակվել է տաջիկ տաքսու վարորդի վրա


Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի դարպասները, արխիվ
Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի դարպասները, արխիվ

Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի զինծառայող Դմիտրի Տոլստոյը դանակով հարձակվել է Քուրբան-Թյուբեի բնակիչ, տաքսու վարորդ Թոհիր Սուլթանովի վրա մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։

24-ամյա վարորդը ծանր վիճակում՝ վզի, գլխի և ձեռքերի հատվածներում բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ձերբակալված ռուս զինծառայողը մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Հարձակման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Աղբյուրը հիշեցնում է, որ սա արդեն երկրորդ տաքսիստն է, որը զինված հարձակման է ենթարկվում Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG