Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ը վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով


Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը օրերս վերազինվել է անասնաբուժական շարժական լաբորատորիայով, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել կենդանիների հիվանդությունների դեպքերին, կատարել հետազոտություններ դաշտային պայմաններում և իրականացնել նախնական ախտորոշում։

ՍԱՊԾ-ի փոխանցմամբ՝ շարժական լաբարատորիան արդեն իսկ փորձարկվել է մի քանի մարզերում՝ Արմավիրում, Լոռիում, Գեղարքունիքում և Շիրակում դաշտային պայմաններում կաթի փորձաքննություն է կատարվել:

Համալրումը հնարավոր է դարձել «Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերության ֆինանսական աջակցությամբ և ԱՄՆ-ի Պոմոնա քաղաքի Առողջապահական գիտությունների արևմտյան համալսարանի դոկտոր Ջեյմս Ռեյնոլդսի գիտական աշխատանքի ու նորարարության շնորհիվ. անասնաբուժական շարժական լաբորատորիան իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում:

«Հայկական տեխնոլոգիական գրուպ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ, նվիրաբերել ևս մի քանի նմանատիպ լաբորատորիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG