Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից երեկ տարածված տեղեկությունը, թե իբր իրենց զինված ուժերը շփման գծի արևելյան ուղղությամբ երկու հայկական անօդաչու թռչող սարքեր են խփել, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար հաղորդում է իր զինուժի կողմից իբր հայկական անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին, Ղարաբաղի ռազմական գերատեսչությունն էլ այդ պնդումները հերքում է: