Մատչելիության հղումներ

Գերմանիայում թռիչքներ են չեղարկվում եղանակային պայմանների պատճառով


Մյունխենի միջազգային օդանավակայանը, Գերմանիա, արխիվ
Մյունխենի միջազգային օդանավակայանը, Գերմանիա, արխիվ

Եղանակային պայմանները, մասնավորապես ձյան տեղումները հանգեցրել են չվերթների չեղարկման կամ ուշացման Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայաններում, հայտնում է Deutsche Welle-ն։

«Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին, հատկապես առավոտյան, սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում», - հայտարարել է Մյունխենի օդանավակայանը։

Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը նախքան օդանավակայան մեկնելը:

Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել մի քանի չվերթ, այդ թվում՝ դեպի եվրոպական հայտնի քաղաքներ, ինչպիսիք են Փարիզը, Վենետիկը և Պրահան։

Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Շտուտգարտի օդանավակայանը նույնպես մի քանի ուշացումներ է գրանցել:

Միևնույն ժամանակ, գերմանական Deutsche Bahn (DB) երկաթուղային օպերատորը նույնպես զգուշացրել է, որ եղանակային պայմանները հանգեցնում են ուշացումների և գնացքների մասնակի կամ ամբողջական չեղարկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG