Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է հունիսին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործը: Դրա շրջանակներում Կարեն Պետրոսյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին քննչական կոմիտեից: