Բաքվի դատարանի որոշմամբ խարդախության և կեղծիքի մեղադրանքներով 7․5 տարվա ազատազրկման է դատապարտվել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար անդամ Ասիֆ Յուսիֆլին:
Նույն մեղադրանքներով 12․5 տարվա ազատազրկման է դատապարտվել Յուսիֆլիի մեղսակիցը համարվող Ռաֆիք Հուսեյնովը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը մտահոգություն են հայտնել ընդդիմադիրների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների դաժան վերաբերմունքի համար։