Սիրիան ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միությանը և ազատ մաքսային գոտուն միանալու հարցով: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին:
«Մենք դրանում տեսնում ենք օգուտ և մեզ բարեկամ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդում, ինչը թույլ կտա դյուրացնել նրանց հետ տնտեսական և առևտրական գործակցությունը», - ասել է ալ-Հալքին: