Ուկրաինական Մուկաչևո բնակավայրի մերձակայքում ժամեր առաջ լսվել են կրակահերթեր և նռնակի պայթյուն: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանցագործները վնասազերծվել են, զինաթափվել են հանցավոր խմբի անդամները, որոնք վիրավորել էին 4 քաղաքացիական անձի, 3 ոստիկանի, ոչնչացրել երկու ավտոմեքենա: Հանցախմբի երեք անդամ սպանվել է ոստիկանական գործողությունների ժամանակ:
Վիրավոր ոստիկաններից մեկի վիճակը ծանր է: Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն վարչապետի հետ հանդիպմանը քննարկել էր զինված խմբավորումների գործունեությունը զսպելու տարբերակները: