Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Հովիկ Աբրահամյանը կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը: