Մատչելիության հղումներ

Նելլի Դուրյանը կոչ արեց ծնողներին չգալ Բաղրամյան երեխաների հետ


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, ով աշխատում է անչափահասների հետ, այս պահին Բաղրամյան պողոտայում է: Նա ասաց, որ եկել է զրուցելու անչափահասների և նրանց ծնողների հետ:

Հանդիպելով ցուցարարների, ովքեր Բաղրամյանում էին երեխաների հետ Դուրյանն ասաց․ - «Սիրելի ծնողներ, հորդորում եմ, խնդրում եմ, կոչ եմ անում, երեխաներին մի բերեք այստեղ․ թե՛ շոգ է, թե՛ այստեղ հավաքվում են չափահասները: Սա անչափահասների տեղ չի»:

Հիշեցնենք, այսօր առավոտյան վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր կոչ արել ծնողներին թույլ չտալ իրենց անչափահաս երեխաներին գիշերները Բաղրամյանում անցկացնել:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG