Սոչիում հայտարարված է արտակարգ դրություն։ Ջրհեղեղի հետևանքով ավելի քան 400 տուն է անցել ջրի տակ։ Իշխանությունները հայտարարել են մեկ զոհի մասին, 20 ընտանիք տարհանվել է։ Հազարավոր ուղևորներ չեն կարողանում հեռանալ քաղաքից՝ հեղեղվել են օդանավակայանը և կայարանը, դրանց աշխատանքը դադարեցված է։