Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով Գյումրիում բերման ենթարկվածները 12-ն են


«Ո՛չ թալանին» նախաձեռնության ցույցը Գյումրիում, 19-ը հունիսի, 2015թ
«Ո՛չ թալանին» նախաձեռնության ցույցը Գյումրիում, 19-ը հունիսի, 2015թ

Ցուցարարները Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց սկսեցին երեկ երեկոյան՝ ի զորակցություն Երևանում նստացույց անող ակտիվիստների։

Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բռնի ուժով ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկել նաև Գյումրիում նստացույց անող ակտիվիստներին։

Ակտիվիստների շահերի պաշտպանների փոխանցմամբ՝ Գյումրիում բերման ենթարկվածները 12-ն են։

Ցուցարարները Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց սկսեցին երեկ երեկոյան՝ ի զորակցություն Երևանում նստացույց անող ակտիվիստների։ Նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Նշենք, որ Ոստիկանության նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ՝ Երևանում Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարվել 237 անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG