ԱՄՆ-ի տասնյակ եկեղեցիներում հիշատակի արարողություններ են անցկացվում Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի աֆրոամերիկացիների պատմական եկեղեցում կրակոցների հետևանքով զոհված 9 մարդկանց համար։
Ըստ քաղաքի ոստիկանապետի, «ատելության հողի վրա կատարված հանցագործության» հեղինակը՝ 21-ամյա սպիտակամորթ Դիլան Ռուֆն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է։