Անցած փետրվարին Մոսկվայի կենտրոնում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը հայտարարել է նոր հիմնադրամի ստեղծման մասին՝ Բորիս Նեմցովի հիմնադրամ։
31-ամյա Ժաննա Նեմցովան օրերս հեռացել է Ռուսաստանից՝ հայտարարելով, որ կրեմլյան քարոզչության պատճառով Ռուսաստանում ատելության մթնոլորտ է ստեղծվել: