Մատչելիության հղումներ

Թուրքական լիրան կտրուկ հետընտրական անկում է արձանագրել


Թուրքական ընտրությունների արդյունքները բացասաբար են ազդել երկրի ֆինանսական շուկայի վրա:

Այսօր Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների մեկնարկի առաջին րոպեներին ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ ռեկորդային անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով: Անկումը հնարավոր է եղել կանխել միայն Կենտրոնական բանկի շտապ միջամտությունից հետո:

Թուրքիայի ֆինանսական շուկայում անկայունությունը ծագել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր երեք կուսակցությունները բացառեցին իշխող իսլամիստների հետ կոալիցիոն կառավարության ձևավորման հեռանկարը, ինչը, իր հերթին, մեծացնում է նոր ընտրությունների անցկացման հավանականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG