Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտում Ուկրաինայում․ կողմերը մեղադրում եմ միմյանց


Ուկրաինացի զինվորականներ, արխիվ
Ուկրաինացի զինվորականներ, արխիվ

Կիևը մեղադրում է Դոնեցկի անջատականներին՝ Մարյինկա բնակավայրի վրա մեծամասշտաբ հարձակման համար, սակայն անջատականները հայտարարում են, որ ռազմական գործողություններ չեն իրականացնում:

«Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հիվանդանոցի տնօրենին, հաղորդում է, որ Դոնեցկում մոտ 60 մարդ վիրավորվել է ուկրաինական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով:

«Ունիան» գործակալության հաղորդմամբ էլ, ուկրաինական գլխավոր շտաբը զինուժին թույլատրել է հրետանի օգտագործել՝ ուկրաինական զինվորականների շրջանում կորուստները կանխելու համար:

«Ուկրաինական ղեկավարությունը, զգուշացնելով բոլոր միջազգային գործընկերներին, ստիպված է եղել հրետանի կիրառել, որը մինչև այդ գտնվում էր Մինսկի համաձայնագրով նախատեսված տարածքներում թիկունքում», - ասված է Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Գործակալության պնդմամբ, անջատականները հարձակումը սկսել են վաղ առավոտյան ժամը 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG