Վճռաբեկ դատարանը այսօր մերժեց Շանթ Հարությունյանի և գործով անցնող 12 համախոհների հայցը՝ անփոփոխ թողնելով նոյեմբերի 5-ին «Արժեքների հեղափոխության» կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանի ու նրա համախոհների համար սահմանված պատժաչափերը:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետորսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Արդեն սպառվեց Հայաստանի Հանրապետության դատարաններում բողոքարկման հնարավորությունը: Կքննարկեմ իմ պաշտպանյալների հետ իմ հետագա անելիքները, և հավանաբար կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածովներով դատապարտված Շանթ Հարությունյանի ու իր 12 համախոհների հարազատների համար վճռաբեկ դատարանի այս որոշումը կանխատեսելի էր:
Շանթի կինը ՝ Ռուզան Բադալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք չէին հավատում, թե հայաստանյան դատական վերջին ատյանը գործը կուղարկեր նոր քննության․ - «Ես հենցայդպիսի պատասխան էլ վճռաբեկ դատարանից սպասում է: Բոլորն էլ՝ տղաներն էլ, նրանց հարազատներն էլ համարյա նույն պատասխանին էին սպասում: Այնպես որ, նորություն չէր մեզ համար: Քանի դեռ Հայաստանում նույն իշխանություններ են, ոչինչ չի փոխվել իշխանական համակարգում, Հայաստանի արդարադատության համակարգում, դա ուղղակի հերթական քայլն էր Եվրադատարան դիմելու համար»: