Նեպալում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել:
7.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արևելքում, Էվերեստ սարի մոտ գտնվող Նամչե Բազար քաղաքի մոտ:
Ապրիլի 25-ին Նեպալի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը մոտ 8000 մարդու կյանք էր խլել:
Վերջին երկրաշարժը զգացվել է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում, ինչպես նաև Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում: