Մատչելիության հղումներ

Իրանի հետ բանակցությունները կվերսկսվեն մայիսի 12-ին


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լոզանում համատեղ ասուլիսի ժամանակ, 2-ը ապրիլի, 2015թ․
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Լոզանում համատեղ ասուլիսի ժամանակ, 2-ը ապրիլի, 2015թ․

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները կվերսկսեն պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները մայիսի 12-ին՝ Ավստրիայում, երեք օր անց նրանց կմիանան վեց գերտերությունների ներկայացուցիչները։

Համաձայնության վերջնաժամկետ է սահմանված հունիսի 30-ը։

Ծոցի արաբական երկրների տարածաշրջանային գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, ինչից հետո երկու պետությունները զգուշացրել են, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ցանկացած համաձայնություն չպետք է ապակայունացնի տարածաշրջանն ու սպառնալիք հանդիսանա Իրանի հարևանների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG