Գորիս - Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կիլոմետրեր հատվածում այսօր առավոտյան փլուզված ժայռաբեկորները Գորիսի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների ջանքերով ժամը 17-ի դրությամբ հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհն արդեն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: