Այսօր առավոտյան՝ ժամը 6-7-ի սահմաններում, Գորիս - Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կիլոմետրեր հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ 40-50 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը խոստանում է ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: