Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Վանաձոր - Դիլիջան (Մ8) միջպետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Լոռու ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: