Մատչելիության հղումներ

Վերաքննիչն անփոփոխ թողեց Սեֆիլյանի կալանքի մասին որոշումը


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց «Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի կալանքի որոշումը:

Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի խոսքով, Վերաքննիչ դատարանը բառացիորեն կրկնեց առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս պահին ընթանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի գրասենյակի ղեկավար Արամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը, որից հետո դատարանը կանցնի ՀԽ-ի կալանավորված մյուս անդամների խափանման միջոցի դեմ բողոքներին:

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս չորս անդամներ կալանավորվել են ապրիլի 10-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող՝ ՀԽ-ի Գյումրիի գրասենյակի ղեկավարի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել 500 հազար դրամ գրավը:

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG