Մատչելիության հղումներ

Անկարան «հայկական քարոզչությամբ լեցուն» է որակում Եվրախորհրդարանի բանաձևը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել, որում «անհեթեթ, հայկական քարոզչությամբ լեցուն» է որակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը:

Պաշտոնական Անկարան մեղադրում է Եվրոպական խորհրդարանին՝ Եվրամիություն - Թուրքիա հարաբերություններում հերթական անգամ խոչընդոտներ ստեղծելու համար:

«Մենք լուրջ չենք ընդունում նրանց, ովքեր ընդունել են այս բանաձևը՝ աղավաղելով պատմությունն ու օրենքները: 2014 թվականի ընտրություններում 42 տոկոս մասնակցության ցուցանիշն արդեն իսկ խոսում է այն մասին , թե ինչ տեղ է գրավում Եվրոպական խորհրդարանը Եվրամիության քաղաքական մշակույթի մեջ», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG